ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Եթե հազարոտնուկը լինի պետը, ամենահարգված մասնագիտությունը կոշկակարինը կլինի»

«Եթե հազարոտնուկը լինի պետը, ամենահարգված մասնագիտությունը կոշկակարինը կլինի»
21.04.2017 | 00:03

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈՓՈԽԱԿԱՆ Է
Պաշտոնական հայրենասիրությունը հեշտությամբ փոխվում է անպաշտոն հայրենաժխտության:

ԿՈՇԿԱՎՈՐ ԿԱՏՎԻ ՄԻՏՔ
Եթե հազարոտնուկը լինի պետը, ամենահարգված մասնագիտությունը կոշկակարինը կլինի:


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԲԱՆԸ
Ժողովուրդը պետք է հավատա պայծառ ապագային, թե չէ պայծառ ներկա կպահանջի:

ՆԱԽԱՏԵԼԻ ՄԻՏՔ
Այն ամենից հետո, ինչ իշխանությունն արեց ժողովրդին, պարտավոր էր ամուսնանալ նրա հետ:

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՏՔ
Այն կրոնը, որ ազգայինին միաձուլված չէ, չի ծառայում ազգային նպատակներին, աղանդ է:

ԱՆՀԵՌԱՏԵՍ ՄԻՏՔ
Մենք հեռատես ազգ ենք. մինչև մեր նշանավոր մարդիկ մեզնից չեն հեռանում, մենք նրանց չենք տեսնում:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ